Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ՝ չունենալով «ռեժիմի փոփոխության» հստակ ծրագիր։ Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian պարբերականը՝ հղում անելով իսրայելական հետախուզական կառույցների իր աղբյուրներին։

Ըստ թերթի տվյալների՝ Իսրայելում հույս են ունեցել, որ Իրանի ռմբակոծություններն ինքնին բողոքի ցույցեր կառաջացնեն հանրապետությունում, որոնք «կտապալեն գործող կառավարությունը»։ Պարբերականը հավելել է, որ սահմանված նպատակին հասնելու անհնարինության պատճառով իսրայելական իշխանություններն այժմ մտադիր են կենտրոնանալ «նվազագույն խնդրի» վրա և հասնել երկրից հարստացված իրանական ուրանի դուրսբերմանը։