Հանրապետության տարածքում, փետրվարի 17-ին, 18-ի գիշերը առավելապես արեւմտյան շրջաններում, 18-ի օրվա երկրորդ կեսին եւ 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` մառախուղ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ: Փետրվարի 18-ից 19-ին առանձին վայրերում կլինի քամու ուժգնացում` 15-ից 20 մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում`` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կբարձրանա 2-4, իսկ 20-ից 21-ի գիշերները կնվազի 8-10 աստիճանով:

Երեւանում փետրվարի 17-ին եւ 18-ի գիշերը էական տեղումներ չեն սպասվում, 18-ի օրվա երկրորդ կեսին եւ 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ մառախուղ, քամու ուժգնացում՝ 10-15 մ/վրկ: Փետրվարի 20-ից 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեւանի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.2 աստիճան (1963 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան` -23.5 աստիճան  (1933 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.5 աստիճան: