Մի քանի օրյա արժեւորուոմից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքն այսօր` փետրվարի 16-ին «ՆԱՍԴԱՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում կայունացավ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 389.28 դրամ, ինչն ընդամենը 0.01 %-ով զիջում է նախորդ օրվա մակարդակին:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 5.6 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում նույնպես նկատվում է փոխարժեքների կայունացում: Փոխանակման կետերը դոլարի առքն ու վաճառքն առավելապես իրականացնում են 388-390 դրամ միջակայքում:




























