Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի բանտից փախել է 199 կալանավոր` ճաղերի հետեւում թողելով միայն մեկ բանտարկյալի:

Պատժամիջոցներ իրականացնող տեղական ծառայության հաղորդմամբ, բանտարկյալներին հաջողվել է փախչել հանցագործ խմբավորման օգնությամբ, որի անդամները հարձակվել են պահակների վրա եւ սպանել բանտապետին, որպեսզի ազատեն կալանավորներին: Հանցագործները ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին, բայց մեկից: Թե ով է այդ «ընտրյալը» եւ ինչու են նրա հետ «այդքան ընկերական» վարվել հայտնի չէ:

Նիգերիայի իշխանությունները ժխտում են, որ միջադեպի հետ առնչություններ ունի  «Բոկո խարամ» խմբավորումը, որը 2010-ի սեպտեմբերին հարձակվել էր նիգերյան բանտերից մեկի վրա եւ կազմակերպել մոտ 700 մարդու փախուստը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: