«Ես պետք է ընդգծեմ, որ մենք ցանկացած դեպքում թշնամուց փոխհատուցում կպահանջենք», - հայտարարել է Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին, հաղորդել է Press TV-ն։
«Եվ եթե նա հրաժարվի, մենք կբռնագրավենք նրանց ակտիվներից այնքանը, որքան նպատակահարմար կհամարենք, իսկ եթե դա հնարավոր չէ, մենք կոչնչացնենք նրանց ակտիվների նույն քանակը»,- ընդգծել է գերագույն առաջնորդը։
Այաթոլլահ Խամենեին շեշտել է, որ պետք է ձեռնարկվեն և իրականացվեն բավարար և կոնկրետ միջոցառումներ այնքանով, որքանով ներկա իրավիճակը թույլ է տալիս փոխհատուցել գույքին և անձնական ակտիվներին պատճառված ֆինանսական վնասը։





























