Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը կսկսի հետապնդել» ամերիկացի զինվորականներին, եթե ԱՄՆ-ը կատարի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ անջատել երկրի էլեկտրաէներգետիկ ցանցը։

Թրամփը հայտարարել է. «Մենք կարող ենք մեկ ժամում անջատել Իրանի էլեկտրաէներգետիկ ցանցը, սակայն դա չարեցինք»։

«Եթե նրանք դա անեն, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի խավարի մեջ կես ժամից էլ պակաս ժամանակում, իսկ խավարը լայն հնարավորություն կընձեռի որսալու փախուստի դիմող ամերիկացի զինվորականներին»,- գրել է Լարիջանին X սոցիալական ցանցում։