Լիբանանի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին, Х սոցիալական ցանցում հայտնել է Լիբանանի արտգործնախարար Յուսեֆ Ռագին։

«Մերժելով Լիբանանի ներքին գործերին ցանկացած միջամտություն, ես վաղը նախարարություն եմ կանչել Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և գլխավոր քարտուղարին հանձնարարել եմ փոխանցել Լիբանանի խիստ բողոքը մի շարք միջադեպերի և հայտարարությունների կապակցությամբ, որոնք մեր ազգային ինքնիշխանության և մեր կառավարության որոշումների ակնհայտ խախտում են»,- գրել է Ռագին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հըզբոլլահ»-ը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

Ավելի ուշ Լիբանանի իշխանությունները արգելեցին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեությունը երկրում։