Այսօր վաղ առավոտյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկու ալիքային հարված է հասցրել Բահրեյնի Մինա Սալման քաղաքում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազային՝ օգտագործելով հզոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Fars-ը:
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ բազայի LEADS հակադրոնային համակարգերը, հեռակառավարվող նավատորմերի (ROV) պահեստները, սարքավորումների աջակցության կենտրոնները, վառելիքի բաքերը և ԱՄՆ ռազմական կենտրոնացումների վայրերը ճշգրիտ թիրախավորվել են տարբեր հարձակողական անօդաչու թռչող սարքերով, թևավոր հրթիռներով և բալիստիկ հրթիռներով:
«Աստծո կամքով, Հորմուզի նեղուցը փակ կմնա»,- նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին իր առաջին ելույթում հայտարարել էր Հորմուզի նեղուցը փակելու անհրաժեշտության մասին:





























