Ռուս ուղղափառ եկեղեցին օրինագիծ է նախապատրաստել, որով նախատեսվում է արգելել էմբրիոն հյուսվածքների կիրառումը գիտության եւ բժշկության մեջ:
Medportal.ru-ն հաղորդում է, որ ուղղափառ եկեղեցին առաջարկում է էմբրիոնը մարդ համարել, մտցնել էմբրիոնի կոնկրետ սահմանում («Մարդ, օրգանիզմ, որը գտնվում է զարգացման փուլում` զիգոտից մինչեւ 8 շաբաթական»), արգելել դրանց կիրառումը փորձարկումների ժամանակ:
Բացի այդ, քահանաներն առաջարկում են բժշկական էթիկայի խորհրդի կազմի մեջ մտցնել կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների:




























