ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթում Իրանն անվանել է «ահաբեկչության և ատելության պետություն»։
Ըստ նրա՝ Իրանի հետ կապված իրավիճակը «շատ արագ է զարգանում»։
«Մենք շատ լավ ենք գործում, մեր բանակը անգերազանցելի է, երբեք նման բան չի եղել, ոչ ոք երբեք նման բան չի տեսել։ Եվ մենք անում ենք այն, ինչ պետք է արվեր, ինչ պետք է արվեր 47 տարի շարունակ, ինչ կարող էր արվել, բայց շատերը որոշեցին չանել։ Բայց իրականությունն այն է, որ սա ահաբեկչության և ատելության երկիր է։ Եվ հենց հիմա նրանք ծանր գին են վճարում»,- հայտարարել է Թրամփը։




























