ԱՄՆ ՌՕՈւ-ն հինգշաբթի իրականացրել է եւս մեկ տարհանման թռիչք՝ Մերձավոր Արեւելքից Գերմանիա տեղափոխելով 19 վիրավոր զինծառայողի, CBS News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ պաշտոնյաները։
Ինքնաթիռը մեկնել է Սաուդյան Արաբիայից, վայրէջք կատարել Օմանում, ապա ուղեւորվել Գերմանիայում տեղակայվող ամերիկյան բազա, որը գտնվում է ռազմական հոսպիտալի մոտ։
Տարհանվածների թվում կային երկու զինծառայողներ, որոնք վիրավորվել էին իրենց մեքենայի մոտ անօդաչու թռչող սարքի պայթյունի հետեւանքով։
Ավելի վաղ ԱՄՆ զինվորականները տարհանել էին Քուվեյթում ամերիկյան օբյեկտի վրա գրոհի հետեւանքով վիրավորված տասնյակ զինծառայողների, գրոհի հետեւանքով զոհվել էր վեց մարդ։
Երեքշաբթի Գերմանիայի Լանդշտուլ քաղաքի տարածաշրջանային բժշկական կենտրոն է բերվել մոտ 20 զինծառայող, որոնց վնասվածքները զինվորականները որակել են «ծանր», այդ թվում՝ գլխուղեղի վնասվածքներ, հիշողության կորուստ եւ ուղեղի ցնցումներ, CBS News-ին հայտնել են աղբյուրները։





























