Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ղազախստանյան նավի պայթյունի հետեւանքով չորս ադրբեջանցի է զոհվել:
Ադրբեջանի պետական ծովային վարչության հաղորդմամբ, պայթյունը տեղի է ունեցել ղազախական ընկերությանը պատկանող «Սառա» նավի վրա, որը գտնվում է Բաքվի Խաթաիի շրջանի Զիխ ավանում: Զոհվածները Ադրբեջանի քաղաքացիներ են:
Ղազախական կողմից դեռեւս մեկնաբանություններ չեն եղել, գրում է Lenta.ru-ն:











