Երեկ՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան և Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 49-ամյա Էդուար Ի․-ի վարած «Mercedes» և 58-ամյա Արայիկ Թ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդներից Արայիկ Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։





























