Անցնող տարում ոսկու տարեկան պահանջարկը համաշխարհային ռեկորդ է սահմանել` աճելով 5%-ով եւ կազմելով 4,067 հազ. տոննա: Պատմության մեջ առաջին անգամ տարեկան պահանջարկը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Այդ մասին ասվում է Ոսկու հարցերով համաշխարհային խորհրդի (World Gold Council) հաղորդագրության մեջ:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2010թ-ին, երբ պահանջարկը կազմել էր 1,641 տոնննա` 82,9 մլրդ դոլար ընդհանուր արժեքով:
Անցած տարի ոսկու պահանջարկի աճը պայմանավորված էր Եվրոպայում ներդրողների ակտիվությամբ, ովքեր ճգնաժամից վախեցած` առավել հուսալի ակտիվներ էին փնտրում: Այդ պատճռով ոսկու մեկ տրոյական ունցիայի արժեքը սահմանեց ռեկորդ` գերազանցելով 1920 դոլարը: Ներկայումս ունցիայի արժեքը 1714 դոլարի մակարդակի վրա է:
Ճգնաժամի երկրորդ փուլով մտահոգված` համաշխարհային կենտրոնական բանկերը եւս ակտիվացրել են ոսկու գնումը` 2011թ-ին հասցնելով 440 տոննայի` անցած տարվա 77 տոննայի դիմաց, տեղեկացնում է Lenta.ru-ն:




























