ԱՄՆ-ը պատրաստ չէր, որ պատերազմն այսքան երկար կտեւելեր, քանի որ հակամարտության 14-րդ օրն է արդեն։ Այս մասին հայտնել է ռազմական եւ քաղաքական վերլուծաբան Էլայջա Մանիեն։

«Կարծում եմ՝ սա շատ դժվար պահ է, քանի որ ամերիկացիները չէին կանխատեսում, որ պատերազմը այսքան երկար կտեւի, ինչպես նաեւ չէին կանխատեսում Իրանի եւ նրա դաշնակիցների արձագանքը»,- Բրյուսելից Al Jazeera հեռուստաալիքին ասել է նա։

«Ամերիկացիները չէին սպասում Մերձավոր Արեւելքի բոլոր բազաներին հասցված նման վնասի։ Հորմուզի նեղուցի դեմ Իրանի արձագանքը նույնպես այս մասշտաբով չէր կանխատեսվում»։

Նրա խոսքով՝ Լիբանանից Իսրայելի վրա «Հեզբոլլահի» հարձակումները զգալի ճնշում են գործադրում Իսրայելի ՀՕՊ համակարգի վրա։

«Նա, ով առաջինը պահը բաց թողնի, կհայտարարվի այս ճակատամարտում պարտված»,- ասել է նա։ «Դա, անշուշտ, այն է, ինչը Թրամփը չի ուզում։ Բայց նա նաեւ բախվում է ներքին ճնշման աճի»։