Մերձավոր Արեւելքում լարվածության սրումից ի վեր թուրք սեփականատիրոջ առաջին նավն անցել է Հորմուզի նեղուցով, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Թուրքական սեփականատւիրոջ մեկ թուրքական նավ, թույլտվություն ստանալով, անցել է Հորմուզի նեղուցով եւ ուղեւորվում է դեպի իրանական նավահանգիստ»,- նախարարի խոսքերն է մեջբերել TRT Haber հեռուստաալիքը։

Ուրալօղլուի խոսքով՝ եւս 14 թուրքական նավ, այդ թվում՝ ուղեւորներ տեղափոխող վեց զբոսանավ, սպասում են նեղուցով անցնելուն, նրանց հետ կապ է պահպանվում։ Նախարարը նշել է, որ Հորմուզի նեղուցում «մնացած» թուրքական դրոշի ներքո նավարկող նավեր չկան։