ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ կավարտվի հակամարտությունը Մերձավոր Արեւելքում։
«Չեմ կարծում, որ որեւէ մեկն իսկապես գիտի։ Պատերազմները հեշտ են հրահրվում, բայց դրանք միշտ դուրս են գալիս վերահսկողությունից եւ միշտ հանգեցնում են ավելի մեծ քաոսի»,- ասել է նա բրիտանական Financial Times թերթի հարցազրույցում։
Նա ավելացրել է, որ իր մերձավորարեւելյան գործընկերները նույնպես չեն կարող կանխատեսել, թե երբ կսկսվի լարվածության թուլացումը։ Բացի այդ, Կալասը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը տարբեր նպատակներ ունեն հակամարտության մեջ։ Խոսելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին՝ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է նավագնացության ապահովագրման տարբերակները, բայց դա ստեղծում է «խնդիր, որը պատասխան չունի»։ Նրա խոսքով, եթե նավապետը որոշի, որ «չի ուզում անցնել [Հորմուզի նեղուցով], ոչ ոք չի կարող նրան ստիպել»։





























