ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է չորս զոհի մասին Իրաքում ամերիկյան KC-135 ավիալցանավի վթարի հետեւանքով։

«Իրաքում KC-135-ի կործանումից հետո հաստատվել է չորս մահ»,- նշվել է հրամանատարության X սոցցանցում հրապարակած հայտարարության մեջ։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 12-ին Իրաքի արեւմուտքում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի վեց անդամ։ Դեպքի պատճառը դեռեւս չի հրապարակվել, սակայն CENTCOM-ը նշել է, որ օդանավի կործանումը պայմանավորված չի եղել թշնամական կամ բարեկամական կրակով։