Նիդեռլանդական Հենդրիկ Իդո Ամբահթի (Հարավային Հոլանդիայի նահանգ) նախկին քաղաքապետը, որը գործով անցնում է Հերման Յ․ անունով, ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիա պահելու կասկածանքով։ Այս մասին տեղեկացրել է Rijnmond հեռուստաալիքը։
Նրա տեղեկացմամբ՝ 77-ամյա կասկածյալը ձերբակալվել է փետրվարի 17-ին, Ռոտերդամի դատարանը նրան դատապարտել է 90 օրվա նախնական կալանքի: Նիդեռլանդների դատախազությունը գործը որակել է «զգայուն» եւ նշել, որ ներկայում որեւէ տեղեկատվություն չի հրապարակում: «Կարեւոր է, որ հետաքննությունը հանգիստ ընթանա», լրագրողներին ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Դատախազությունը հայտնել է, որ քննիչները Հենդրիկ Իդո Ամբահթ 77-ամյա բնակչից առգրավել են էլեկտրոնային տվյալների պահպանման սարքեր: Քննիչները ներկայում վերլուծում են դրանց վրա հայտնաբերված նյութերը։
Հեռարձակողի տվյալներով՝ Հերման Յ.-ն 1996-2011թթ. եղել է Հենդրիկ Իդո Ամբահթի քաղաքապետ, որից հետո թոշակի է տարիքի բերումով: Նախկինում նա եղել է Նորդ Բրաբանտ նահանգի մի փոքրիկ քաղաքի քաղաքապետ եւ ղեկավարել է Լեյբորիստական կուսակցության Գաուդայի մասնաճյուղը: Քաղաքական գործունեությունից բացի, նա Հենդրիկ Իդո Ամբահթի ASWH ֆուտբոլային ակումբի նախագահն էր եւ ղեկավարում էր իլյուզիոնիստների տեղի «Ձեռքերդ վար» ընկերությունը։ 2015թ․ նա պարգեւատրվել է կաթոլիկական ասպետական շքանշանով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքական գործչի գործով բաց դատական նիստը նախատեսված է անցկացնել երեք ամսվա ընթացքում։ Ակնկալվում է, որ այն, հավանաբար, կկրի նախնական բնույթ։



























