Յոթի խմբի (G7) երկրների առաջնորդները կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հնարավորինս շուտ դադարեցնել Իրանի դեմ գործողությունը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակման հետեւանքով առաջացած տնտեսական կորուստների պատճառով, հաղորդել է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրա տվյալներով՝ մարտի 11-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ G7-ի առաջնորդները նշել են, որ Հորմուզի նեղուցով անցնող բեռնափոխադրումները պետք է «հնարավորինս շուտ պաշտպանված լինեն»։
Իր հերթին, Թրամփը, ի պատասխան՝ նշել է, որ նեղուցում իրավիճակը «բարելավվում է», եւ որ առեւտրային նավերը շուտով կկարողանան անցնել դրանով։





























