ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցը փակ մնա, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Մենք համագործակցում ենք մեր գործընկերների հետ այլ գերատեսչություններում եւ թույլ չենք տա, որ նեղուցը փակ մնա կամ դրանով ապրանքների փոխադրումը խոչընդոտվի»,- մամուլի ասուլիսում ասել է Պենտագոնի ղեկավարը՝ պատասխանելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին հարցին։