Այս տարվա երկրորդ եռամսյակում Google-ը մտադիր է թողարկել բջջային  Android  պլատֆորմի հաջորդ` հինգերորդ տարբերակը: Ինչպես տեղեկացնում է DigiTimes –ը, Android 5 Jelly Bean-ում, նախնական տվյալներով,  կրկնակի ներբեռնման հնարավորություն կլինի, ինչը թույլ կտա միանալ երկու օպերացիոն համակարգերի միջեւ` չվերաբեռնելով համակարգիչը: Դա կխթանի, որպեսզի արտադրողները թողարկվող սարքերում երկու պլատֆորմ ներդնեն:

Բացի այդ, ըստ փորձագետների, Google  ընկերությունը Android 5 համակարգով փորձում է ամրապնդել դիրքերը նոութբուքերի եւ նեթբուքերի շուկայում:

Ըստ գնահատականների` Android օպերացիոն համակարգը 2011թ. չորրորդ եռամսյակում իրացված պլանշետային համակարգիչների 39,1%-ն է կազմել: