ԱՄՆ-ը ոչնչացնում է իրանական բանակը, պնդում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Նա հավելել է, որ իրանական բանակը դարձել է «անարդյունավետ մարտական ​​գործողություններում», իրանական նավատորմը «գտնվում է Պարսից ծոցի հատակում», իսկ  նախագահ Թրամփը «խաղաքարտերը պահում իր ձեռքում», հաղորդում է BBC-ն

Ըստ Հեգսեթի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի միացյալ ռազմաօդային ուժերն անպարտելի են, և նրանց հետախուզությունը «ավելի լավ և ավելի կատարելագործված է դառնում»։

Ստորև բերված են նրա գլխավոր հայտարարությունները.

«Իրանն այլևս ոչ ռազմաօդային ուժեր ունի, ոչ հակաօդային պաշտպանություն, ոչ էլ՝ նավատորմ, իսկ նրա հրթիռային կայանքները ոչնչացվում են։

ԱՄՆ-ի և Իսրայելի բանակները կրակում և ոչնչացնում են իրանական պահեստներում պահվող հրթիռները և, որ ավելի կարևոր է, ապահովում են, որ դրանք չեն կարող արտադրվել։

Իրանի հրթիռների արտադրությունը կրճատվել է 90%-ով, իսկ միակողմանի հարվածներ հասցնելու ունակ անօդաչու թռչող սարքերի քանակը՝ 95%-ով։

Շատ շուտով Իրանի ամբողջ պաշտպանական արդյունաբերությունը «կկործանվի»։

Իրանը «ծայրահեղ հուսահատություն» է ցուցաբերում Հորմուզի նեղուցում՝ աշխարհի ամենածանրաբեռնված նավթային տարանցիկ ուղում, սակայն սա մենք կհաղթահարենք դա»։

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորված է և «հավանաբար հաշմանդամ», իսկ Իրանի ղեկավարությունը թաքնվում է։

Այսօր ԱՄՆ-ը կրկին «հզոր օդային հարված» կհասցնի Իրանին։