Ռուսաստանի իշխանությունները պետք է Պետդումայի վերընտրություններ անցկացնեն եւ կառուցողական պատասխան տան ԵԱՀԿ-ի քննադատությանը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի իրավիճակի վերաբերյալ փետրվարի 16-ին հրապարակված բանաձեւոմ:
Բանաձեւում նշվում է, որ վերջին խորհրդարանական ընտրություննեում չեն եղել հրապարկային դեբատներ, ազատ մուտք դեպի ԶԼՄ-ներ եւ քաղաքական բոլոր ուժերի հավասարություն, իսկ ձայների հաշվարկի ժամանակ եղել են բազմաթիվ խախտումներ եւ մանիպուլյացիաներ` հօգուտ «Եդինայա Ռոսիա» կուսակցության:
Բացի այդ, եվրախորհրդարանականները նշում են, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է «հավասար հնարավորություններ ապահովեն նախագահի բոլոր թեկնածուների համար»: Հավակնորդների գրանցման ընթացակարգերը «նորից թույլ չեն տալիս որոշ թեկնածուների մասնակցել ընտրություններին»,-գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























