Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը փնտրում է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մարիա Պախոմենկոյին, ով փետրվարի 15-ին դուրս է եկել աղբը թափելու եւ այլեւս չի վերադարձել:

RBC-ն հաղորդում է, որ 74-ամյա երգչուհուն վերջին անգամ տեսել են №61 տան մոտ: Նրա հագին եղել է սեւ բաճկոն, սեւ շրջազգեստ եւ սեւ կարճ սապոգներ: Կնոջ մոտ է նաեւ իր հարեւան Անատոլի Ֆոմիչեւի փաստաթղթերը, ով հանդիպելով փողոցում նրան է տվել իր բաճկոնը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ երգչուհին տառապում է Ալցգեյմերի ախտանշով: