ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա` փետրվարի 16-ի նիստը, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը սովորականից շուտ է ավարտվել եւ տեւել է մոտավորապես 30 րոպե: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ քանի որ համագումարի օրակարգն արդեն հաստատել են, հետեւաբար այսօրվա նիստում համագումարի կազմակերպչական հարցերն են քննարկել:

Նա նշեց, որ քննարկվել են  նաեւ կուսակցության ներքին կյանքին վերաբերող հարցեր եւ ոչ ավելին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, ո ր ՀՀԿ համագումարի օրը մարտի 17-ից տեղափոխվել է մարտի 10-ը, որտեղ կհաստատվի կուսակցության համամասնական ցուցակը: