Մոսադի նախկին վերլուծաբան Սիմա Շեյնը Bild-ին ասել է, որ Իրանի իշխանությունները երբեք չեն հանձնվի, չնայած այն հանգամանքին, որ ամերիկա-իսրայելական ավիահարվածները լրջորեն թուլացրել են նրանց։

«Կարծում եմ՝ նրանք վճռականորեն տրամադրված են իշխանության գլուխ մնալու և ամեն ինչ կանեն դա ապահովելու համար։ Ռեժիմի դիմադրողականությունը շատ ավելի մեծ է, քան որևէ մեկը կարծում էր։ Նրանք պայքարում են իրենց կյանքի համար և չեն հանձնվի», - նշել է նա։