Իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ ձերբակալվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ կապված ևս 14 անձի։

Քերմանի նահանգային դատախազությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ կապված 14 կարևոր անձանց ձերբակալման մասին։

Իրանում նախկինում ձերբակալվել էին Իսրայելի հետախուզության համար աշխատող յոթ անձ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին և մտավ Լիբանան։