Մի քանի րոպե առաջ իմ հրահանգով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը իրականացրեց Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը՝ ամբողջությամբ ոչնչացնելով Իրանի կայսրության թագի զարդը՝ Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է այս մասին:
«Մեր զենքերը ամենահզորն ու բարդն են, որ աշխարհը երբևէ տեսել է, բայց պարկեշտության նկատմամբ հարգանքից ելնելով՝ ես որոշել եմ Չոչնչացնել կղզու նավթային ենթակառուցվածքները: Այնուամենայնիվ, եթե Իրանը կամ որևէ մեկը ձեռնարկի որևէ գործողություն, որը կխոչընդոտի նավերի ազատ և անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, ես անմիջապես կվերանայեմ այս որոշումը: Իմ առաջին ժամկետի ընթացքում և մինչ օրս ես վերակառուցել եմ մեր բանակը՝ այն դարձնելով աշխարհի ամենամահացու, հզոր և արդյունավետ ուժը: Իրանը ի վիճակի չէ պաշտպանել այն, ինչի վրա մենք ընտրում ենք հարձակվել. նրանք ոչինչ չեն կարող անել դրա դեմ»:
«Իրանը ԵՐԲԵՔ միջուկային զենք չի ունենա և չի կարողանա սպառնալ Միացյալ Նահանգներին, Մերձավոր Արևելքին կամ, առհասարակ, ամբողջ աշխարհին։ Իրանի զինվորականները և այս ահաբեկչական ռեժիմի մեջ ներգրավված մյուս բոլորը իմաստուն կլինեն, եթե վայր դնեն զենքերը և փրկեն իրենց երկրից մնացածը», - նշել է նա։





























