Նախօրեին անհետացած Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Մարիա Պախոմենկոն հայտնաբերվել է:
Ինչպես տեղեկացնում է «Էխո Մոսկվին», փետրվարի 16 –ին, Սանկտ-Պետերբուրգի ոստիկանություն են զանգահարել «Մերկուրի» առեւտրական կենտրոնի պահնորդները` հայտնելով, թե գտել են Պախոմենկոյին:
Այնտեղ են մեկնել ոստիկանները, որոնք երգչուհուն հանձնել են նրա դստերը:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, փետրվարի 15-ին 74-ամյա Պախոմենկոն դուրս էր եկել աղբը թափելու եւ չէր վերադարձել:
Նա տառապում է Ալցգեյմերի սինդրոմով:




























