Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մտադիր է պայքարել` Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատումը թույլ չտալու համար:  Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Վեստին»,  նա հայտարարել է փետրվարի 16-ին:

«Ինձ համար դա քաղաքականության, ռազմավարության կամ հաշվարկի հարց չէ, դա մտքի, հոգու եւ սրտի հարց է: Մեր ընդհանուր տունը վտանգի մեջ է, եւ բոլորը, ով անտարբեր չէ, պետք է արտահայտվի»,-հայտարարել է վարչապետը`ավելացնելով, որ լավ կլինի, եթե միասին լինեն: «Որպես Միացյալ Թագավորության մաս` Շոտլանդիան ուժեղ, անվտանգ եւ հարուստ է: Մենք ուժեղ ենք, քանի որ երբ միասին ենք, մեզ հետ հաշվի են նստում աշխարհում, մենք մշտական տեղ ունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ազդեցություն ունենք ՆԱՏՕ-ում եւ Եվրոպայում»,- հայտարարել է Քեմերոնը: