Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին հայտարարել է, որ ընթացքում վերջին երկու օրվա ընթացքում հասցված պատասխան հարվածների արդյունքում կրկնապատկվել է ամերիկյան և իսրայելական թիրախների խոցման ճշգրտությունը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Սոցիալական ցանցերի իր էջերում բրիգադային գեներալը նշել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում ամերիկյան և իսրայելական «հանցագործների» հետ կապված օբյեկտներին հասցվող իրանական հրթիռների դիպուկության ցուցանիշն աճել է երկու անգամ։

Հրամանատարն ընդգծել է, որ «երկինքը բացվել է իրանական հուժկու հրթիռների համար»՝ հավելելով, որ «ագրեսորների պատիժը չի թուլանալու»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան: