Sony Ericsson-ն  իր տեղը զիջելու է նոր Sony Mobile Communications-ին:  Դա տեղի կունենա ճապոնական  հսկայի`  Sony-ի կողմից  համատեղ ձեռնարկությունում Ericsson-ի մասնաբաժինը գնելու գործարքի արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է 3DNews-ը, Sony Ericsson-ն արդեն ամբողջությամբ  ճապոնական ընկերության սեփականությունն է: Ericsson-ի մասնաբաժինը գնելու համար պահանջվել է 1,05 մլրդ եվրո:

Փորձագետները նշում են, որ հետագայում բջջային սարքավորումների արտադրությունը ընկերության էլեկտրոնային բիզնեսի կարեւորագույն տարր կդառնա: