Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական խաղադաշտում կամային հաղթանակ տարավ Իսպանիայի «Աթլետիկի» նկատմամբ` 2:1:

Առաջին խաղակեսում Իկեր Մունյաինի ջանքերով հյուրերը բացեցին հաշիվը: Ընդմիջումից հետո «Լոկոմոտիվը» կարողացավ վերականգնել հաշիվը եւ հաղթանակ կորզել: Աչքի ընկան Դենիս Գլուշակովն ու Ֆելիպե Կայսեդոն:

Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Լոկոմոտիվ» - «Աթլետիկ»` 2:1

Գլուշակով 61 (11մ), Կայսեդո 71 - Մունյաին 36