Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության գլխավոր հետազոտական կենտրոնի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության գործարանի ոչնչացման մասին։
«Երեկ երեկոյան (ուրբաթ), հիմնվելով հետախուզական տվյալների վրա, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ», - հայտնում է Իսրայելի բանակը։
Մասնավորապես նշվում է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է Իրանի տիեզերական հետազոտությունների գլխավոր կենտրոնը։
«Կենտրոնում գտնվել են ռազմավարական լաբորատորիաներ, որոնք օգտագործվել են հետազոտությունների, այդ թվում՝ տարբեր նպատակներով ռազմական արբանյակների մշակման համար, ներառյալ՝ դիտարկումը, հետախուզական տվյալների հավաքագրումը և Մերձավոր Արևելքի ողջ տարածքում թիրախների վրա կրակի ուղղորդումը: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել նաև մի քանի օբյեկտների, որտեղ հակաօդային պաշտպանության համակարգեր են արտադրվել... Հարվածների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության համար օգտագործվող առանցքային գործարանին», - ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:





























