Ուկրաինան իր տարածքը վերածել է թիրախի Իրանի համար, Х սոցցանցում գրել է  Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

«Աջակցություն ցուցաբերելով իսրայելական վարչակարգին անօդաչուների օգնությամբ՝ չկայացած Ուկրաինան փաստացի ներքաշվել է պատերազմի մեջ եւ, համաձայն Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 51-րդ հոդվածի, իր տարածքը վերածել է օրինական թիրախի Իրանի համար»,- գրել է Ազիզին Х սոցցանցում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ այս շաբաթ Ուկրաինան ռազմական փորձագետներ կուղարկի Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Սաուդյան Արաբիա՝ իրանական դրոններին դիմակայլեու հարցում խորհրդատվություն իրականացնելու համար։