Այս պատերազմը միանգամայն հստակ ապացուցեց մի բան. ամերիկյան բազաները մեր տարածաշրջանում ոչ մեկին չեն պաշտպանում, դրանք սպառնալիք են։ Այս մասին Х սոցցանցում գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

«Ամերիկան զոհում է ամեն ինչ հանուն Իսրայելի եւ հոգ չի տանում ոչ մեկի մասին՝ Իսրայելից բացի։ Յուրաքանչյուրը, որին հագցնում է ԱՄՆ-ը, բառիս բուն իմաստով մերկ է»,- նշել է Ղալիբաֆը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների եւ մարդկային կորուստների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաեւ «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։