2026 թվականի մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։ Այս մասին NEWS.am—ին հայտնեց Արաբկիր ԲԿ մամուլի քարտուղար Տիգրանուհի Հարությունյանը։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում է քննություն։
Ավելի վաղ, NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
NEWS.am–ի տեղեկություններով, երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով։ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:





























