Երկուշաբթի գիշերը պայթյուն է որոտացել Ամստերդամի Զեյդաս գործարար թաղամասում գտնվող Atrium գրասենյակային շենքի մոտ։ Այս մասին հայտնում է Parool թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:

«Պայթյունը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Զեյդաս թաղամասում գտնվող Atrium գրասենյակային շենքի մուտքի մոտ»,— երկուշաբթի գրել է հրատարակությունը:

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, պայթյունը փոքր հրդեհ է առաջացրել, որը շենքի անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է մարել: Միջադեպի հետևանքով չնչին վնաս է հասցվել շենքի դռանը: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում այն մասին, որ պայթյունի հետևում կանգնած է «Ասհաբ ալ-Յամին» կոչվող խմբավորումը, որը, ենթադրաբար, պատասխանատու է հրեական հաստատությունների վրա իրականացվող հարձակումների համար: