Մարտի 14-ին Ռեֆորմիստների կուսակցությունը և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հռչակագիր են ստորագրել 2026թ հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին միասնական հանդես գալու մասին։ Այս մասին NWES.am–ին հայտնում են Ռեֆորմիստների կուսակցության մամուլի ծառայությունից։
Հռչակագրի ստորագրումից հետո Վաղարշակ Հարությունյանն ու Վահան Բաբայանը ներկայացրեցին կուսակցությունների դիրքորոշումները ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերների վերաբերյալ, ներկայացրեցին առաջիկա ընտրություններում միասնական հանդես գալու հիմնավորումները և պատասխանեցին միջոցառման մասնակիցների հարցերին։





























