Խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան 2 ամսական փոքրիկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

Արաբկիր ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ նախօրեին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված մեկ տարեկան, երկու ամսական  երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

Ավելի վաղ, NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

NEWS.am–ի տեղեկություններով, երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով։ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է: