2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։ Այս մասին NEWS.am—ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել  2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»,- հայտնեցին դատախազությունից:

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: