Մանրամասներ են հայտնի այսօր՝ մարտի 18-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Պ․-ն, 22-ամյա Արմենակ Խ․-ն և 22-ամյա Լևոն Ա․-ն տեղում մահացել են։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




























