24news.am–ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյում, ծեծում աշխատակցին, ում աշխատավարձը չեն վճարել։
Տեսանյութում Շնգավիթի վարչական շրջանի կոմունալ բաժնի կին աշխատակից Աիդա Մխիթարյանը պահանջում է իր աշխատավարձը, որից հետո կնոջը քաշքշելով ու հայհոյելով դուրս են հանում։
Աիդա Մխիթարյանն ասում է. «Ես իմ աշխատավարձի համար եմ եկել, ինքը իմ աշխատավարձը չի գրել ու իմ աշխատավարձը չի տալիս, ինձ ամենավերջին հայհոյանքները տալիս է։ Սերգո հենց հիմա ինձ բացատրի, ու՞ր է իմ աշխատավարձը, ինչի ես դու ու Լյուդվիգը իմ աշխատավարձը ձեզանով արել, ուր է իմ աշխատավարձը, իմ աշխատավարձը տուր հենց հիմա»։
Երբ նրան փորձում են քաշքշելով դուրս հանել, նա արձագանքում է. «Դու իմ մորը քֆուր տվիր, այ դրա համար դու փոշմանելու ես, լրփի տղա»։
Կինը հետագայում պատմել է. «Նոյեմբերի 7-ին, երբ ես եկել եմ կառավարության շենք բողոքի ակցիա անելու, որ ինձ որպես երրորդ կարգի հաշմանդամ ու անապահով չեն տրամադրում ծածկեր, խնդրում եմ միջամտեք ու օգնեք, որպեսզի կարողանամ ես իմ տանիքը վերանորոգեմ։ Դա հիմնական պատճառ է դառնում, որ կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը ու Լյուդվիկը պատասխանատու, որը մի ամիս առաջ հրաժարական է տվել պատասխանատու լինելու համար, ինձ բացակա են դնում այս տարի հունվարից մինչև փետրվարի վերջը։ Իրենց ասելով, հունվարին ես ընդամենը աշխատել եմ 10 օր ու ստացել եմ 68 000 դրամ145 000 աշխատավարձի փոփարեն, չհաշված փետրվար ամսին էլ եմ ես աշխատել ու ինձ բացակա է դրել անհիմն։ Ես խնդրում եմ օգնեք՝ բացահայտենք իրենց ստոր արարքը։
Կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանը իր բրիգադի հետ միասին ինձ անպատիվ խոսքեր է ասել, որը ես ձայնագրել եմ, ձայնագրություններն էլ կան ինձ մոտ։ Նաև ինձի ծեծ ու ջարդի են ենթարկել, երբ որ ես իմ աշխատավարձն եմ ուզել։ Այդ դեպքը եղել է այս տարվա փետրվարի 23–ին։
Ես հաղորդում եմ տվել քննչական ու ոստիկանություն։ Քննչական ասել է, որ իբր այս պարագայում դատախազություն է փաստաթղթերս ուզել, որ ուսումնասիրի։ Ես դրանից հետո գնացել եմ դատախազություն, այնտեղ ասել են, որ նման թուղթ չեն ստացել»,–ասաց կինը։
Նա նշեց, որ դիմել է նաև ՄԻՊ–ին, բայց դեռ պատասխան չի ստացել. «Կառավարությունից ընդամենը խնդրանքս մի բան է, որ օգնեն, այս ամեն ինչը շատ շուտ բացահայտվի օրենքի սահմաններում։ Արդեն մեկ ամիս է՝ չեմ աշխատում, ապրում եմ վատառողջ մորս հետ, ով ստանում է 68,000 դրամ թոշակ, 36,000 դրամ էլ ես եմ թոշակ ստանում հաշմանդամությանս համար, քանի որ իմ աչքիս մեկը չկա, վիրահատված է։




























