Կաթնամթերքը մեր ամենօրյա սննդակարգի անբաժան մասն է։ Այն օգտագործում ենք մենք, մեր ընտանիքները, երեխաները, ծնողները։ Սննդամթերքի ամենօրյա օգտագործման այս զամբյուղն է շատ հաճախ, եթե ոչ միշտ, որոշում մեր առողջությունը և կյանքի որակը։ Բազմիցս մեջբերվող, բայց միշտ ակտուալ ասույթը գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու՝ մենք այն ենք, ինչ ուտում ենք։
Երեմյան կաթնամթերքի հետ այսօր պարզել ենք, թե ինչպիսին պետք է լինի մեր առողջության համար կարևոր կաթնամթերքը։
Սեփական ֆերմայից, սեփական կովերից
Կաթնամթերք ընտրելիս առաջին հարցը, որ սպառողը պետք է ինքն իրեն տա, շատ պարզ է․ որտեղի՞ց է ստացվում տվյալ կաթնամթերքը։ Եթե այս հարցի պատասխանը սեփական ֆերմայի առկայությունը չէ, ապա սպառողը մի պահ պետք է դադար վերցնի և նորից մտածի իր ընտրության մասին։

Հավաքագրված կաթից ստացվող կաթնամթերք ընտրելիս սպառողն ամենայն հավանականությամբ գործ կունենա իր սպասելիքներին անհամապատասխան որակի հետ, քանի որ նմանատիպ կաթը պարունակում է մեծ քանակությամբ բակտերիաներ, ֆիզիկական աղտոտվածություն, ինչպես նաև կարող է ունենալ ճարպի և սպիտակուցի ավելի ցածր պարունակություն, ոչ բավարար թարմություն և ոչ լիարժեք համային հատկություններ։
Միայն սեփական ֆերմայի մեկ աղբյուրից փակ շղթայով ստացվող կաթը կարող է ապահովել մշտապես բարձր և կայուն որակ, լինել սպիտակուցներով և վիտամիններով հարուստ, համարվել Ա կարգի կաթ, որն այնքան անհրաժեշտ է առողջ ոսկրային, մկանային ու կոգնիտիվ համակարգ ունենալու համար։

Հետաքրքրիր տեղեկատվություն․ Հայաստանի ամենամեծ սեփական խելացի տոհմային անասնաֆերման գտնվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում։ Այն ունի 1600 գլուխ մաքրացեղ հոլշտեյն տեսակի կովեր, իսկ կաթի ստացումն իրականացվում է ավտոմատացված կիթով և ամբողջապես փակ շղթայով։ Ֆերման պատկանում է Երեմյան կաթնամթերքին։
Սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում
Գրեթե ամենօրյա կտրվածքով մենք տեղեկանում ենք սննդի անվտանգության նորմերի տարաբնույթ խախտումների մասին։ Այդ խախտումները պարզապես պաշտոնական հաղորդագրություններ չեն, դրանք ազդակ են, որ ամեն օր կարող են վտանգվել նաև մեր իրավունքները, պաշտպանվածությունը և ամենակարևորը՝ առողջությունը։
Սննդի անվտանգության թեման գնալով դառնում է մեր լրահոսի ամենապահանջված թեմաներից մեկը։

Ինչպե՞ս սպառողը պետք է կողմնորոշվի շուկայում կաթնամթերք ընտրելիս այս համատեքստում։ Դարձյալ օգնության է գալիս ինքն իրեն տրված հարցը․ արդյո՞ք տվյալ արտադրողն ունի սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացում և արտադրական բոլոր գործընթացները կազմակերպվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Նման սերտիֆիկացումները պարզապես թղթեր չեն, դրանք միջազգային հեղինակավոր աուդիտորական ընկերությունների կողմից խիստ ստուգումների արդյունքում ամրագրված փաստեր են, որոնք կանաչ լույս են սպառողների համար։
Կարևոր տեղեկատվություն․ Հայաստանում սննդի անվտանգության FSSC 22000 միջազգային սերտիֆիկացմամբ կաթնամթերքի արտադրություն իրականացնում է Երեմյան կաթնամթերքը։
Հատուկ երեխաների համար
Երբ սուպերմարկետում հավաքում ենք սննդամթերքի մեր զամբյուղը, կաթնամթերք ընտրում ենք ընտանիքի բոլոր տարիքի անդամների համար։ Այդ ընթացքում շատ հաճախ մոռանում ենք, որ երեխաները սննդի անվտանգության տեսանկյունից առավել մեծ ուշադրության և հոգածության կարիք ունեն։ Օրինակ, երեխաների սննդակարգում ամենակարևոր մթերքի՝ կովի կաթի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին զեկույցներն ասում են հետևյալը․ անարատ, փակ շղթայով ստացվող բարձրակարգ կաթը ցուցված է 1 տարեկանից սկսած։ Սակայն ի՞նչպես գտնել իսկապես անարատը։

Ծնողների համար ամենամեծ օգնությունը տեղեկատվությունն է․ ընտրել կաթնամթերք, որն ունի մանկական կաթի վկայական։ Այսինքն կաթ, որն Ա կարգի է, անարատ և բնական, հանդիսանում է կալցիումի, վիտամին D-ի, B վիտամինների, կալիումի, ֆոսֆորի, ցինկի, մագնեզիումի, բարձրորակ սպիտակուցի և այլ կարևոր վիտամինների անփոխարինելի պաշար։ Օրական մեկ բաժակ այսպիսի կաթի օգտագործումը նպաստում է երեխաների աճին, զարգացմանը, իմունային համակարգին, ոսկորների և մկանների առողջությանը, հիշողությանը և ճանաչողական գործառույթին։
Բոլոր ծնողներին արդեն հայտնի տեղեկատվություն․ 2025 թվականի փետրվարից Հայաստանում մանկական կաթի վկայական է ստացել Երեմյան կաթնամթերքը՝ Սերմից՝ սեղան հայեցակարգի, սեփական ֆերմայից փակ շղթայով ստացվող Ա կարգի կաթի և սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացման եզակիությամբ։































