Լիբանանում RT բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինին և նրա օպերատորը վիրավորվել են իսրայելական հարձակման հետևանքով։

Նրանց խոսքով՝ Լիբանանի հարավում գտնվող ռազմաբազայի մոտակա կամրջով անցնելիս իսրայելական ինքնաթիռը հրթիռ է արձակել մեքենայի ուղղությամբ։ Նրանք գիտակից վիճակում են և այժմ բժշկական օգնություն են ստանում հիվանդանոցում։ Լրագրողները հայտնել են, որ պայթյունի բեկորները վնասել են իրենց վերջույթները։

Ավելի վաղ Սթիվ Սուինին հայտարարել էր, որ Լիբանանին հումանիտար աղետ է սպառնում. մարդիկ քնում են փողոցներում, ապրում են մեքենաների մեջ, հյուրանոցներն ու ապաստարանները գերբնակեցված են։