Այդահո նահանգի Նամպա քաղաքի նորընտիր քաղաքապետ Ռիք Հոգաբոամը մահացել է բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին մարտի 19-ին հայտնել է NBC News-ը՝ հղում կատարելով քաղաքային պաշտոնյաների հայտարարությանը։

47-ամյա Հոգաբոամը կաթված է ստացել հարեւան քաղաքների ներկայացուցիչների հետ տարածաշրջանային հանդիպման ժամանակ։ Նա գիտակցությունը կորցրել է քաղաքապետարանի շենքում, որից հետո ներկաներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել եւ շտապօգնություն կանչել, սակայն չեն կարողացել փրկել նրան։

«Մենք սգում ենք այս անհավանական կորուստը եւ խնդրում ենք ըմբռնում ցուցաբերել, քանի որ մենք սգում ենք ոչ միայն մեր քաղաքապետի, այլեւ մեր ընկերոջ կորուստը»,- նշվել է վարչակազմի հայտարարության մեջ։

Նրա մահվանից հետո քաղաքային խորհրդի նախագահ Դեւիդ Բիլսը դարձել է քաղաքապետի պաշտոնակատար մինչեւ նոր ընտրությունների անցկացումը։

Հոգաբոամը քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր հունվարի 5-ին։ Նախկինում նա եղել է Քանյոն օկրուգնի քարտուղար, քաղաքային խորհրդի անդամ եւ կարճ ժամանակով եղել է Այդահոյի նահանգի սենատորի պաշտոնակատար։

Ցավակցություններ են հայտնել նահանգային պաշտոնյաները, այդ թվում՝ նահանգապետ Բրեդ Լիթլը, որը նշել է Հոգաբոամի նվիրվածությունը հանրային ծառայությանը եւ իր աշխատանքին։