Փետրվարի 17-ին Մյունխենում կայացած հայացքների մենամարտի ժամանակ բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան ապտակել է ուկրաինացի Վիտալի Կլիչկոյին։

Դեպքը տեղի է ունեցել կշռվելուց հետո, երբ բռնցքամարտիկները կանգնել են իրար դեմ։

Վիտալին սադրանքին չի ենթարկվել եւ չի պատասխանել ապտակին, հաղորդում է Sovsport.ru-ն։

Հիշեցնենք, որ Կլիչկո - Չիսորա WBC գոտու համար մենամարտը կկայանա փետրվարի 18-ին Մյունխենում։