Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, այսօր` փետրվարի 17-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը: Այս մասին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից NEWS.am-ին տեղեկացրեց Արմեն Մալխասյանը:  Նշենք, որ մինչ նոր նշանակումը Դավիթ Սարգսյանը աշխատում էր ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննչական բաժանմունքի պետ։