Իսլամիստները վերացրել են Բուդդայի երեք տասնյակ արձաններից բաղկացած բացառիկ հավաքածուն, որը պահվում է Մալդիվների Ազգային թանգարանում:

Վանդալիզմի աննախադեպ ակտը կատարվել է հանրապետությունում սկիզբ առած քաղաքական հուզումների ժամանակ, եւ ոստիկանությունը չի կարողացել գտնել մեղավորներին:

«Սեդմիցա.ռու»-ն հաղորդում է, որ վերացված արձաններից շարքում է եղել նաեւ Բուդդայի 9-րդ դարի արձանը եւ 7-րդ դարով թվագրվող Բուդդայի գլուխը, որը թագավորական քարի մի հատված է: Ազգային թանգարանի տնօրենը նշել է, որ փաստացի վերացվել է Մալդիվների մինչիսլամական պատմությունը: